Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները Պուտինին խնդրել են ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը

Լուրեր

16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։ Նրանց հայտարարությունները հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժողովրդի անունից խնդրում ենք ճանաչել ԴԺՀ-ն՝ որպես անկախ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն»,- ասել է Պուշիլինը։

Բացի այդ, հանրապետությունների ղեկավարները Ռուսաստանի նախագահին խնդրել են դիտարկել համագործակցության համաձայնագրի կնքման և պաշտպանական ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։

ԴԺՀ-ի ղեկավարը նշել է նաև, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են հակամարտությունը լուժել ուժային մեթոդով։ Նա ընդգծել է, որ Դոնբասը բարձր է գնահատում Մոսկվայի ջանքերը մինսկյան համաձայնագրերի շուրջ բանակցային գործընթացում, սակայն պայմանավորվածությունները չեն խանգարում Կիևին խախտել հաստատված զինադադարը։

Տաթև Ֆռանգյան