Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտարարել են բնակչությանը զանգվածաբար ՌԴ տարհանելու մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին։ Նրա տեսաուղերձը հրապարակվել է Telegram-ում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ ՌԴ իշխանությունների հետ համաձայնությամբ Ռոստովի մարզում տեղ է հատկացվել ԿԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը, սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։ Պուշիլինի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը մոտ ժամանակներս տարածաշրջանում հարձակողական գործողություններ սկսելու հրաման կստանան։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհրամայի զինվորականներին անցնել հարձակման, իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածք ներխուժելու պլանը»,- ասել է նա։

ԴԺՀ-ի ղեկավարը հավելել է, որ Կիևի իշխանություններն անընդհատ ավելացնում են ռազմական անձնակազմի թիվը հակամարտության գոտում և այնտեղ զենք են տեղաբաշխում։

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինված ուժերը, ունենալով մարտական գործողություններ իրականացնելու փորձ, գտնվում են մշտական մարտական պատրաստվածության վիճակում։ Նրանք լիովին ունակ են պաշտպանելու խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, երբ հակառակորդը գնդակոծում է հանրապետության բնակավայրերը, մեր քաղաքացիների կյանքը և առողջությունը կարող է վտանգվել»,- ասել է Պուշիլինը։

Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Նա հայտարարել է խաղաղ բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին, իսկ գերատեսչություններին հանձնարարել է ապահովել այդ գործընթացը։

Տաթև Ֆռանգյան