Ձեզնից փորձում են գումար շորթել․ «ՀայՓոստն» ահազանգում է համացանցում գրանցվող նոր դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Համացանցում դարձյալ ավելացել են շորթման դեպքերը։ Անհայտ անձինք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ, փորձում են հասանելիություն ստանալ այլոց անձնական բանկային տվյալներին: Այս մասին նախազգուշացնող հայտարարություն է տարածել «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությունը:

«ՀայՓոստ»-ն ահազանգեր է ստանում, որ ի թիվս հայտնի այլ ընկերությունների՝ իրենց ընկերության անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Ընկերությունը տեղեկացնում է, որ իրենք օգտատերերի ստացած տարատեսակ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունեն․ «Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ և օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ այս խնդրի դեմ պայքարի տեխնիկական տարբերակներ չկան և ընդգծում՝ պարզապես պետք է ուշադիր լինել․ «Մարդիկ անուշադիր են, և իրենց տվյալները լրացնում, նվիրում են հանցագործներին»։

«ՀայՓոստ»-ի անվան տակ անցկացվող ֆիշինգային հարձակման մասին բարձրաձայնել էր նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը՝ ուսումնասիրելով երեք նամակ, որոնք ուղարկված են եղել Yahoo Mail-ի օգտատերերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան