«Մենք կանգնած ենք տարածաշրջանում և ամբողջ հետխորհրդային տարածքում դարակազմիկ փոփոխությունների առջև: Ջայլամի քաղաքականություն վարելը և սա չտեսնելը հանցավոր կեցվածք է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը: «Հարկավոր է ճիշտ դիրքավորմամբ օգուտ քաղել այն փոփոխություններից, որոնք պարունակում են մեծ հնարավորություններ Հայաստանի համար: Այդ փոփոխությունների արդյունքում Ռուսաստանը հեռանալու է Կովկասից, …