Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա երկիրը ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Վրացական ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը փորձում է երկիրը ներքաշել Ուկրաինայում հակամարտության մեջ, իսկ Վրաստանի իշխանությունները դա թույլ չեն տա։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Թբիլիսիից բացի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից հրաժարվել են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Իսրայելը և այլ երկրներ, սակայն «ուկրաինական կողմն այդ երկրներից իր դեսպաններին հետ չի կանչել՝ ի տարբերություն Վրաստանի»։

«Դրանում խնդիրը մեկն է՝ շահագրգռվածությունն այն է, որ ռազմական հակամարտությանը միանան Մոլդովան, Իսրայելը կամ մյուսները։ Ո՛չ… մենք չենք միանա ռազմական հակամարտությանը»,- ասել է Կոբախիձեն՝ Թբիլիսիից դեսպանին հետ կանչելու՝ Կիևի որոշումը անընդունելի և չարդարացված որակելով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ ազգային շահերից ելնելով՝ Թբիլիսին պատժամիջոցներ չի կիրառի ՌԴ-ի դեմ։ Ի պատասխան՝ Ուկրաինան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել այդ երկրում իր դեսպանին։

Էմմա Չոբանյան