ՀԱՊԿ զորախմբի որոշ խաղաղապահներ, Ղազախստանի պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանովի հրամանով, պարգևատրվել են «Միջազգային համագործակցության մեջ ներդրման համար» մեդալներով։ Այս մասին հայտարարել է հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ Ալմաթիում խաղաղապահ գործողության ավարտին նվիրված արարողության արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ղազախստանի պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնվել Հավաքական խաղաղապահ ուժերի կոնտինգենտի զինծառայողներին։ Ղազախստանի պաշտպանության նախարարի հրամանով մի շարք …

