Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ․ ՀՀ ՊՆ
Մարտի 1-ին զինված ուժերի զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս եկել մշտական տեղակայման վայրից, զբաղեցրել նպաստավոր դիրքեր և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։