Պուտինն ու Լուկաշենկոն պետք է պատասխանատվության ենթարկվեն Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար․ ԵԽ նախագահ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրախորհրդարանը կողմ կքվեարկի Միջազգային քրեական դատարանի իրավասությանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկելու համար: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, որը գումարվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է «Զերկալո նեդելի»-ն։

«Եվրոպայի ուղերձը պարզ է՝ մենք ոտքի կկանգնենք։ Մենք չենք շեղվի, երբ փողոցներում մեր արժեքների համար պայքարողները բախվում են Պուտինի հսկայական պատերազմի մեքենային։ Մենք կաջակցենք Միջազգային քրեական դատարանի իրավասությանը և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննությանը։ Մենք նրան պատասխանատվության կենթարկենք, ինչպես և Լուկաշենկոին»,- ասել է Մեցոլան։

ԵԽ ղեկավարը նաև հայտարարել է, որ այժմ «մենք կանգնած ենք էկզիստենցիալ սպառնալիքի առաջ այն Եվրոպայի համար, որը մենք գիտենք, այն Եվրոպայի, որի համար այդքան շատ մարդ շատ բան է տվել»:

Տաթև Ֆռանգյան