Մարտի 15-ից հանրային սննդի փակ և բաց կետերում ծխելը կարգելվի․ կարգելվի նաև ծխախոտի փոխարինիչների ցուցադրությունն ու գովազդը․ գործադիրն այսօրվա նիստում հաստատեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը: Էկոնոմիկայի նախարար Վահանն Քերոբյանն է ասում՝ օրենքը հնարավորություն կտա մարդկանց տեսադաշտն ազատել ծխախոտային արտադրատեսակներից․ «Հաշվի առնելով, որ ծխախոտի փոխարինիչների ինդուստրիան շատ նորարական է, անընդհատ ավելանում են արտադրատեսակները՝ մեր …

