Ռուսների ագենտուրան սարսափի մեջ է պահում հայ ժողովրդին, որ անընդունելի զիջումներին համաձայնվենք․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 17:17
Բավական է ստեք ու թոզ փչեք ժողովրդի աչքերին․ եկել է ՆՓ-ին մերժելու ժամանակը․ Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 17:11
Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Ynet
24.03.2026 | 17:09
Դիվանագիտական կարճատեսության ցցուն և աններելի ակտ․ Գալստյանը՝ Գարեգին Բ-ին Վրաստան մեկնել չթույլատրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 17:07
Աննա Մկրտչյանն ու ՔՊ-ականները վիրավորում են միմյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 17:00
Ներդրումային միջավայրի զարգացումներն ու հեռանկարները. Ամերիաբանկը` ՀՀ լավագույն ներդրումային բանկ․ հարցազրույց Շուշանիկ Հովսեփյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:51
Լեզվակռիվ Հակոբ Ասլանյանի և 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:42
Իրավապաշտպաններ, ո՞ւր եք, զինվորը նախկին ու ներկա չի լինում. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:35
Թրամփն Իրանի դեմ գործողությունը հաստատել է, երբ Նեթանյահուն պնդել է Խամենեիին համատեղ ոչնչացնելու անհրաժեշտության հարցում. Reuters
24.03.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
24.03.2026 | 16:23
Պատերազմի մասնակիցների հարազատներն ԱԺ-ի դիմաց ակցիա են անում` քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման պահանջով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:14
Քաղաքացիները հեշտությամբ պարտք են վերցնում, սնանկ են դառնում՝ չվճարելով պարտքը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:10
Հայաստանի Մ-19 հավաքականը խուսափեց պարտությունից ԵԱ-ի որակավորման փուլում
24.03.2026 | 16:06
Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ պատերազմի մեջ. WSJ
24.03.2026 | 15:46
Ֆրանսիայի հավաքականը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզիչի հարցում
Բոլորը

Factor TV-ի հյուրը քաղաքական գործիչ, «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանն է

-Պարո՛ն Հարությունյան, ուկրաինական պատերազմի 34-րդ օրն է, և այսօր Թուրքիայում հանդիպում են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները։ Մոսկվան այս պատերազմում մեծ հաջողությունների չի հասել, և փաստ չէ, որ հաղթելու է։ Մինչ ռուսները կփորձեն հասկանալ՝ ինչո՞ւ պատերազմը ծանր ընթացք ստացավ իրենց համար, Ադրբեջանն այս օրերին ռազմական սադրանքների է գնացել Արցախում՝ տեղակայվելով Քարագլուխ բարձունքում։ Ըստ Արցախի իշխանությունների՝ հայկական կողմը պահպանում է Քարագլխի հիմնական մասի նկատմամբ վերահսկողությունը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը սկսել այս սադրանքները։

-Ռուսաստանի թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում Ադրբեջանը Թուրքիայի հրահանգով օգտվելու է առիթից և ինչ-որ գործողություններ է անելու ռազմական բնույթի։ Դա անխուսափելի պրոցես է, և զարմացած եմ, որ մարդիկ զարմանում են սրանից։ Գեոպոլիտիկ պայքար է գնում համաշխարհային տիրապետության համար, և ինչպես Ուկրաինան է ինչ-որ մի կողմի համար օգտագործվում որպես զենք, թեև, իհարկե, Ուկրաինայի կռիվն է սա՝ իր անկախության և ազատության համար։ ԱՄՆ-ն լավ է հաշվել այս պրոցեսը։ Եվ ինչպես Ուկրաինան, այնպես էլ Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը համաշխարհային տիրապետության համար պայքարի բաղկացուցիչ զենքերն են։ Իրենք մասեր են, բայց որոշակի ֆունկցիա ունեն զենքի՝ ամեն մեկը ելնելով իր ազգային անվտանգության շահերից։ Արևմուտքը շատ լավ հաշվել է Ռուսաստանի դեմ հաղթանակի գործընթացը։ Բնական է, որ անխուսափելի է Ռուսաստանի պարտությունն այդ պայքարում։ Պատերազմի ելքի դեպքում էլ հայերը լինելու են պարտված վիճակում։

-Ինչո՞ւ եք կարծում, որ պարտվելու ենք թե՛ Ռուսաստանի հաղթանակի, թե՛ պարտության դեպքում։

Եթե Ռուսաստանն Ուկրաինայում պարտվի, Ադրբեջանը փորձելու է Թուրքիայի հետ ՌԴ-ի թուլությունից օգտվելով՝ ագրեսիա անել Հայաստանի կամ Ղարաբաղի նկատմամբ։ Կուզենա ակտիվանալ՝ ծավալապաշտական քաղաքականություն վարել, դա կլինի լայնածավալ պատերազմով, թե ծվեն-ծվեն անելու միջոցով, արդեն երկրորդական է։ Այսինքն՝ ՌԴ-ն եթե պարտվի, Ադրբեջանն օգտվելու է։ Բայց ցավալին այն է, որ եթե Ռուսաստանը հաղթի, էլի Ադրբեջանն օգտվելու է երկու շանս ունի։ Ռուսաստանի հաղթանակը մեզ բերում է երկու տարբերակով պարտության վտանգ, իսկ Ռուսաստանի պարտության դեպքում կա մեր պարտվելու մեկ հավանականություն։ Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, պետք է շնորհակալ լինի Ադրբեջանին և Թուրքիային։

-Ի՞նչ առիթով պիտի Ռուսաստանը շնորհակալություն հայտնի Ադրբեջանին և Թուրքիային, և եթե դա լինելու է, ի վերջո, վտանգ կա՞, որ մեր հաշվին։

-Իհարկե՝ մեր հաշվին, հո իր հաշվին դա չի՞ անելու Ռուսաստանը։ Իհարկե՝ ինքը պատրաստ է նաև Սիրիայում անել այդ զիջումը Թուրքիային, կամ գազի ու նավթի հետ կապված՝ Ադրբեջանին, բայց Ադրբեջանի համար առաջնայինը Ղարաբաղի հարցն է, միջանցքն է, դրա համար իրենք դա են ուզելու։ Ռուսաստանը գիտի, որ հայ ժողովուրդն իր հանդեպ իմունիտետ չունի, իր դավաճանություններին լոյալ է վերաբերվում, հեշտ է։ 1920 թվականն ինչո՞ւ է եղել՝ Առաջին հանրապետության գրավումը, «Լենին-Քեմալը» ինչի՞ց է եղել։ Իրավիճակն էլ է նույնը, լուծումներն էլ են նույնը։ Այն ժամանակ՝ 1918-1920 թվականներին, Ռուսաստանը մեկուսացած էր աշխարհից, և իրեն ձեռնտու էր Քեմալի հետ դաշինք կազմել՝ հարավն ապահովելու համար, որ դիմադրի միջազգային ինտերվենցիային՝ ընդդեմ Անտանտի, հիմա ՆԱՏՕ-ն է։ Հիմա էլ է նույն վիճակը՝ ամբողջ Արևմուտքն իր դեմ է, նաև աշխարհի այլ երկրներ, և պետք է հիմա փնտրի դաշնակիցներ՝ որոշակի զիջումներով։ Դա իրեն հարմար տարբերակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան