Ոչ ոք չգիտի՝ քանի հայ է մնացել Ուկրաինայում․ մոտավոր հաշվարկով՝ 400 հազարանոց համայնքի կեսը հեռացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի 34-րդ օրն է․ շուրջ 1 ամսվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ են տեղահանվել իրենց բնակավայրերից։ ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով՝ Եվրամիությունը Ուկրաինայից 3,8 միլիոն փախստականի է ընդունել, 6,5 մլն մարդ ներքին տեղահանվածի կարգավիճակ ունի։

Մինչ պատերազմի մեկնարկը, Ուկրաինայում շուրջ 400 հազար հայ էր բնակվում։ Նրանցից քանի՞սն է լքել Ուկրաինան և քանի՞սն է վերադարձել հայրենիք․ պարզաբանում էինք խնդրել ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանից։ ԱԳՆ-ում այս հարցերի պատասխանները, ըստ էության, չունեն։

«Հաշվի առնելով այն, որ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի անցակետերը յուրաքանչյուրի դեպքում մի քանիսն են, և տարհանման նպատակով դրանք հատում են ոչ միայն ՀՀ-ի, այլև այլ երկրների քաղաքացիներ, նման մարդկային հոսքը վերահսկելն ու ՀՀ քաղաքացիներին հաշվառելն օբյեկտիվորեն հնարավոր չէ, հատկապես, երբ ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներն են դիմում դեսպանություններ և հյուպատոսական կետեր»,- պատասխանել են գերատեսչությունից։

Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմի մեկնարկից ի վեր, իր տեղեկություններով, Ուկրաինան լքել է հայ համայնքի գրեթե կեսը։ Ըստ նրա՝ այդ մասին ճշգրիտ տեղեկություններ նույնիսկ սահմանապահ մարմիններն այս պահին չեն կարող տրամադրել, քանի որ գերծանրաբեռնված լինելու պատճառով վիճակագրություն չեն վարում։ Ուկրաինայում մինչև հիմա շուրջ 13 մլն մարդ «արգելափակված» է մնում պատերազմական գոտիներում և հնարավորություն չունի հեռանալու։ Նրանց շարքում նաև հայեր կան։

Ուկրաինական այն քաղաքները, որտեղ համեմատաբար հանգիստ իրավիճակ էր, և դեպի ուր մեկնում էին տարհանվողները, այժմ հնարավորություն չունեն նոր փախստականների ընդունել, հայտնում է Ուկրաինայի հայ համայնքը։ Այժմ էլ կան հայ ընտանիքներ, որոնք ուզում են դուրս գալ Ուկրաինայից, սակայն հնարավոր չէ տարհանել նրանց։

Համլետ Հովհաննիսյանի խոսքով՝ Ուկրաինայից տարհանված հայերի հիմնական մասը նախընտրում է գնալ Եվրոպա, քան վերադառնալ հայրենիք։

«Եվրոպան ավելի լավ պայմաններ է տրամադրում այնտեղ մնալու համար, օրինակ՝ կեցության իրավունք, ֆինանսական աջակցություն»,- ասում է Հովհաննիսյանը։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ իրավիճակն Ուկրաինայում շարունակում է ծանր մնալ։ Ամենաթեժ մարտերն ընթանում են Մարիուպոլ քաղաքում․ այստեղ մարդիկ զրկված են գազից, էլեկտրականությունից, կապի միջոցները չեն գործում, նույնիսկ ապաստարաններն են ռմբակոծվում։ Քաղաք սննդամթերք, ջուր, վառելիք տանելու համար հումանիտար միջանցքներ են կազմակերպվում։ Վերջին տասը օրվա ընթացքում շուրջ 450․000 բնակչություն ունեցող Մարիուպոլից ընդամենը շուրջ 90․000 մարդ է դուրս եկել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմն ավելի քան 1080 խաղաղ բնակչի կյանք է խլել։ Զոհված հայերի թիվը, ըստ հայ համայնքի ներկայացուցչի տվյալների, հասնում է երկու տասնյակի։ Նրանց թվում են և՛ խաղաղ բնակիչներ, և՛ զինվորականներ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ պատերազմի մեկնարկից հետո, մարտի 18-ի դրությամբ, Հայաստանի սահմանը հատել է առնվազն 4000 Ուկրաինայի քաղաքացի, պարզ չէ՝ նրանցից քանիսն է հայ, քանիսը՝ ուկրաինացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան