Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում այսօր զգալի առաջընթաց է գրանցվել

Լուրեր

19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
Բոլորը

Ստամբուլում այսօր տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հանդիպման ընթացքում գրանցված առաջընթացի մասին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Այսօր Ստամբուլում հավաքել ենք երկու կողմերի բանակցային պատվիրակություններին։ Ուրախ ենք տեսնել, որ կողմերի միջև մերձեցումն աճել է։ Մենք շատ ուրախ ենք այս գործընթացին նպաստելու և աջակցելու համար: Այս պատերազմը, որը հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան և միլիոնավոր մարդկանց տեղահանման, պետք է դադարեցվի։ Այսօր կայացած հանդիպմանը մենք տեսնում ենք, որ այս առումով առաջընթաց է գրանցվել»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ որոշ հարցերի շուրջ կոնսենսուս և ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել։

Ըստ Չավուշօղլուի՝ բանակցությունների մեկնարկից ի վեր այսօր ամենաբովանդակալից առաջընթացն է գրանցվել։ Նա նաև հավելել է՝ ավելի բարդ հարցերը պետք է լուծվեն ավելի բարձր մակարդակներում։

Էմմա Չոբանյան