Հղիության ընթացքում աշխատանքից ազատված նախկին փոխմարզպետը պայքարում է իր իրավունքների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վայոց ձորի նախկին փոխմարզպետ, 2 երեխաների մայր Նանե Ասատրյանը հղիության 6-րդ ամսում անսպասելի տեղեկացավ, որ աշխատանքից ազատված է։ Հրամանը հաստատվել էր վարչապետի կողմից։ Աշխատանքից ազատվել էր հունիսի վերջին, իսկ հուլիսի 20-ից ֆիզարձակուրդ էր գնալու։

Նանե Ասատրյանը փոխմարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից։ Աշխատել է 3 մարզպետների հետ։ Ասում է՝ մարզպետներից և ոչ մեկի հետ տարաձայնություններ ու խնդիրներ չի ունեցել։ Մինչ Տրդատ Սարգսյանի նշանակումը՝ կարճ ժամանակով նաև մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքով հղի կնոջ աշխատանքային իրավունքները պաշտպանված են, ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետը, սակայն փոխմարզպետի պաշտոնը հայեցողական պաշտոն է համարվում, որն այդ դրույթով պաշտպանված չէ։

Տվյալ դեպքում որևէ հիմնավորում Նանե Ասատրյանին աշխատանքից ազատելու համար չի նշվել, ընդամենը որպես ազատման հիմք է ներկայացվել մարզպետի առաջարկը։

Որ դատական կարգով Նանե Ասատրյանի իրավունքները կվերականգնվեն, լիահույս է նրա շահերի պաշտպանությունը ստանձնած, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Տիրուհի Վարդանյանը։ Այստեղ ոչ միայն ներպետական, այլև միջազգային օրենսդրության հետ գործ ունենք, ասում է նա՝ մեջբերելով Եվրոպական Սոցիալական Խարտիայի համապատասխան դրույթը, որի անդամ է նաև Հայաստանը։

Հավելենք, որ իրավական աջակցությունը ցուցաբերվել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող՝ «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում։ Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, ապա անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 041 12 33 02 հեռախոսահամարով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան