Ջնջել հայկական հետքը Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներից և մեր մշակութային ժառանգությանը վերագրել ալբանական կամ աղվանական ծագում. ահա այն քաղաքականությունը, որը պետական մակարդակով որդեգրել է Ադրբեջանը: Օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել իր ձևակերպմամբ՝ «կեղծ …

