Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են գրավել գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Չեմպիոնի տիտղոսը նվաճել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 226.98 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է: Արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը, բրոնզե մեդալները՝ ամերիկացիներ …

