Ռուսական բանակն առնվազն 24 անգամ կասետային զինամթերք է կիրառել Ուկրաինայում․ ՄԱԿ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական բանակը  լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի բնակավայրերում առնվազն 24 անգամ օգտագործել է կասետային զինամթերք։ Ukrinform-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Միշել Բաչելեթը։

«Վստահելի հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ռուսական ռազմական ուժերը փետրվարի 24-ի ներխուժումից հետո առնվազն երկու տասնյակ անգամ օգտագործել են կասետային զինամթերք Ուկրաինայի բնակեցված տարածքներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաչելեթի խոսքով՝ մեկ ամսից ավելի է, ինչ Ուկրաինայի ողջ բնակչությունն իսկական սարսափ է ապրում․ «Միլիոնավոր մարդկանց կյանքեր գլխիվայր շուռ են եկել, քանի որ նրանք ստիպված են եղել լքել իրենց տները կամ թաքնվել նկուղներում և ռմբապաստարաններում, քանի որ նրանց քաղաքները գնդակոծվում և ավերվում են»:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ մինչ օրս ավելի քան չորս միլիոն մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինան և մեկնել հարևան երկրներ, որից 2,3 միլիոնն այժմ գտնվում է Լեհաստանում, 608 հազարը՝ Ռումինիայում և հարյուր հազարավորները՝ Մոլդովայում, Հունգարիայում, Ռուսաստանում և Սլովակիայում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ավելի քան երկու միլիոն երեխա է լքել Ուկրաինան։ Ժնևի ֆորումում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է նաև, որ ռուսական հրթիռակոծության հետևանքով վնասվել են բժշկական հաստատություններ, այդ թվում՝ 50 հիվանդանոց։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Ֆեդերիկո Վիլեգասը հայտարարել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների և այլ չարաշահումների հետաքննման հանձնաժողովի ստեղծման մասին: Հանձնաժողովը կազմված է երեք անդամից՝ Էրիկ Մեսսեն Նորվեգիայից՝ (նախագահ), Յասմինկա Ձումհուրը՝ Բոսնիա և Հերցեգովինայից, Պաբլո դե Գրեյֆը՝ Կոլումբիայից:

Տաթև Ֆռանգյան