ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան է ժամանում

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն։ Վերջինս մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ հանդիպումների համար։ Այս մասին հայտնել էին կազմակերպության պաշտոնական կայքում։

Հայաստանում Ռաուն կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Տարածաշրջանային այցի շրջանակում Ռաուն արդեն եղել է Վրաստանում, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիորգի Վոլսկու հետ։

ԵԱՀԿ գործող նախագահն այժմ Ադրբեջանում է, որտեղ հանդիպում է նախատեսված նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն՝ Զբիգնև Ռաուի այցի նպատակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանումը։

Տաթև Ֆռանգյան