ՄԱԿ-ն Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հարցերով հանձնաժողովի անդամների է նշանակել

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը նախօրեին նշանակել է հանձնաժողովի երեք անդամների, որոնք ապացույցներ են հավաքելու Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը ստեղծվել է Ուկրաինայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջարկով, և այն պետք է հարցաքննի վկաների և հավաքի ապացույցներ, որոնք կարող են օգտագործվել հետագա դատական գործընթացներում։

Հանձնաժողովը գլխավորում է Ռուանդայի միջազգային տրիբունալի նախկին նախագահ և իր երկրի նախկին Գերագույն դատարանի նախկին դատավոր, նորվեգացի Էրիկ Մյոսեն։ Հանձնաժողովի կազմում են նաև Բոսնիա և Հերցեգովինայի մարդու իրավունքների հանձնակատար Յասմինկա Ջումհուրը և տարբեր երկրներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող, կոլումբացի Պաբլո դե Գրեյֆը։

Հավելենք, որ Ուկրաինան և նրա դաշնակիցները մեղադրում են ռուսական բանակին ռազմական հանցագործությունների, մասնավորապես, քաղաքների գնդակոծության և հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչների սպանության մեջ։

Էմմա Չոբանյան