Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զինծառայողի քրոջը, եղբորը, տատին, պապին, ինչպես նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության …

