Եթե սպառնալիքով ՀՀ-ին պարտադրում են ստորագրել փաստաթուղթ, ուրեմն՝ մեր շահերը չի բավարարելու այն․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Factor TVհարցազրույցը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ

-Ապրիլի 6-ին Բրյուսելում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Երեկ հանդիպել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ խոսելով քաղաքական և անվտանգային իրավիճակից: Պարո՛ն Պողոսյան, ինչ եք կարծում՝ Երևանն ու Բաքուն մոտեցրե՞լ են իրենց տեսակետները, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ, և մենք ինչ-որ բեկումնային բան կտեսնե՞նք այդ օրը:

-Բեկումնային պահի առումով շատ դժվար է գնահատական տալ, սակայն այն, որ կողմերն իրենց դիրքորոշումները մոտեցրել են, դա փաստ է: Եկեք հենվենք հրապարակային հայտարարությունների վրա, չգնանք կռահումների հետևից. թե՛ արտաքին գործերի նախարարը, թե՛ Անվտանգության խորհրդի քարտուղարը, և թե՛ նաև վարչապետը հայտարարեցին, որ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերը կամ սկզբունքները մեզ համար ընդունելի են, այլ բան է, որ Հայաստանն ասում է, թե դրանք ամբողջությամբ չեն ծածկում խնդիրը, այստեղ կա նաև Արցախի հարց: Ամեն դեպքում, հաշվի առնելով 30-ամյա թշնամանքը, որն իրականում 1918 թվականից է սկսվել, ապա նույնիսկ այն փաստը, որ կողմերը 5 կետերի շուրջ համաձայն են, նշանակում է, որ որոշակի համաձայնություն կա, իսկ այդ կետերը սկզբունքներ են, որոնք պետք է բացվեն խաղաղության պայմանագրի կնքման դեպքում, այդ յուրաքանչյուր կետի հետևում կլինի մեկ պարբերություն, գուցե մեկ էջ, դա բանակցային տեխնիկայի հարց է: Եկեք ֆիքսենք, որ ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայն են հինգ կետերի շուրջ, որոնք հետագայում կարող են դառնալ պայմանագրի կետեր:

Պարո՛ն Պողոսյան, բայց նրանք համաձայնության են եկել այն հարցերի շուրջ, որոնք անվնաս են երևում՝ ուղիների բացում, որը երկու կողմն էլ ուզում է, տարածքային ամբողջականության հարց, որը, ի դեպ, տարբեր կերպ է մեկնաբանվում, բայց մենք գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պրոբլեմների պրոբլեմը ղարաբաղյան կոնֆլիկտի չլուծումն է, այդ հարցն անտեսելը, և գնալ խաղաղության պայմանագիր կնքելն անիրական է թվում: Այսինքն՝ Արցախի մասին ինչ-որ նշում պետք է լինի՝ ըստ հայկական կողմի, մինչդեռ Բաքուն ասում է՝ ես լուծել եմ այդ հարցը ռազմական ուժով, ի՞նչ նշումի մասին է խոսքը: Այս գլոբալ հարցում հակասությունն արդյո՞ք չի նշանակում, որ չի լինի այդ խաղաղության պայմանագիրը:

-Եկեք հասկանանք ՀՀ դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ՝ գոնե 2020 թվականից հետո։ Մինչև 2020թ․ դիրքորոշումը բավական կոշտ էր, տատանվում էր երկու գաղափարների շուրջ՝ Արցախը Հայաստան է և վերջ, Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս: Ի՞նչ տեղի ունեցավ 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո: Հենվելով վերջին հրապարակային հայտարարությունների վրա՝ կարող ենք աել, որ մեր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախի հարցը երբեք էլ տարածքային հարց չի եղել, որ ՀՀ-ն Արբեջանի ամբողջականությունը ճանաչել է դեռ 1991թ. դեկտեմբերին, երբ ստորագրել է ԱՊՀ-ի մաս կազմելու համաձայնագիրը, և ՀՀ-ի համար Արցախի խնդիրն Արցախում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության հարցն է:

-Դրան համաձայն չէ Ադրբեջանը․․․

-Նախ՝ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դա նշանակում և ինչի՞ն համաձայն չէ Ադրբեջանը, ո՞րն է Ադրբեջանի դիրքորոշումը: Ադրբեջանը նույնիսկ այս «գազային հակամարտության» հետ կապված հայտարարում է, որ Արցախում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները կարող են ստանալ գազ, սակայն պետք է պայմանագրեր կնքեն «Ազերգազի» կամ «Սոկարգազի» հետ։ Ադրբեջանը հրապարակային չի հայտարարում՝ պատրաստվում եմ Արցախում ապրող ազգությամբ հայերին մորթել, սպանել, սովամահ անել կամ ցրտահարության մատնել: Նրանք ասում են, որ պատրաստ են արցախցիների իրավունքները երաշխավորել, սակայն որպես Ադրբեջանի քաղաքացիների: Այս տեսանկյունից, մի կողմից Հայաստանն է ասում՝ մեզ համար կարևոր են մարդկանց իրավունքները և անվտանգությունը, մյուս կողմից էլ Ադրբեջանն է ասում՝ չկա Լեռնային Ղարաբաղ, դեմ եմ ինքնավարության տրամադրմանը, բայց պատրաստ եմ ապահովել Արցախում ապրող հայազգի քաղաքացիների իրավունքները և անվտանգությունը: Ոչ ոք այնքան միամիտ չէ, որ հավատա, թե դա տեղի կունենա, բայց Ադրբեջանը հրապարակային այդպես է հայտարարում: Եվ հրապարակային հայտարարություններով Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն իրարից անքան էլ չեն տարբերվում… Այս տեսանկյունից զարմանալի չի լինի, որ Ադրբեջանը հայտարարի, որ չկա Լեռնային Ղարաբաղ նույնիսկ ինքնավար միավոր Ադրբեջանի կազմում, բայց այնտեղ ապրող հայերը կունենան լայն իրավունքներ, կարող են այնտեղ հայկական դպրոցներ լինել, որոշ պաշտոնյաներ կարող են լինել հայ. ես չեմ ասում, թե դա այդպես կարող է լինել, բայց ադրբեջանցիները դա կարող են երաշխավորել թղթի վրա։

Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան