Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու սահմանադրականության հարցը կրկին կքննվի դռնփակ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել կրկին փոխել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության վերաբերյալ որոշման սահմանադրականությունը որոշելու հարցի քննության ընթացակարգը։ ՍԴ նոր որոշման համաձայն՝ դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով՝ դռնփակ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՍԴ պաշտոնական կայքից։

«Նկատի ունենալով գործի դատաքննության բանավոր ընթացակարգից գրավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ առաջարկությունը և հաշվի առնելով, որ նշված գործի դատաքննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմքերը վերացել են՝ դատաքննությունը բանավոր ընթացակարգից կանցկացվի գրավոր»,- նշված է ՍԴ որոշման մեջ։

Հիշեցնենք՝ ի սկզբանե դատաքննությունը նախատեսված էր գրավոր ընթացակարգով, այսինքն` հարցի քննարկումն իրականցվելու էր դռնփակ: Սակայն տարեսկզբին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել անցնել բանավոր ընթացակարգի, ուստի հունվարի 25-ին նախատեսված առաջին նիստը հետաձգվել էր՝ կողմերի թերի պատրաստվածության հիմքով․ պատասխանող կողմը՝ Ազգային ժողովի ներկայացուցիչը ՍԴ դիմում էր ներկայացրել նիստը հետաձգելու մասին, նշելով, որ բանավոր ընթացակարգն իրենից առավել մեծածավալ աշխատանք է նախատեսում, ինչը կատարելու խնդիր ունեն։ Միջնորդությունը բավարարվել էր և հերթական նիստը նշանակվել ապրիլի 5-ին։

Թե որն է եղել պատճառը կամ ում առաջարկությամբ է ՍԴ-ն կրկին որոշել դռնփակ գրավոր ընթացակարգի անցնել, Բարձր դատարանը չի մեկնաբանում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելը հակասահմանադրական է: Ընդդիմադիրները որպես պատճառաբանություն նշում էին այն, որ իրենց առաջադրած թեկնածուները կալանավայրում են, ինչն անհավասար պայմաններ է ստեղծել:

Ռոզա Վարդանյան