Աշխատանք կա, իսկ աշխատավա՞րձ․ Իվետայի՝ ամիսներ տևած պայքարը արդյունք տվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Առանց պայմանագրի աշխատանք, կիսատ աշխատավարձ ու հակասական բացատրություններ․ ամիսներ առաջ մեզ դիմած Իվետա Սարկիսյանն աշխատանքային իրավունքները կարողացավ վերականգնել խնդրի մասին բարձրաձայնելուց և Factor TV-ի խորհրդով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին դիմելուց հետո միայն։

«Գործարանի տնօրենը ինձ զանգահարեց, ասաց, որ տեղեկացել է տվյալ խնդրի վերաբերյալ, և խնդրեց հանդիպում։ Գնացի ու մնացած գումարն ինձ վերադարձրեց։ Այն գումարի չափով, որը ինձ ասել էին իմ աշխատած օրերի համար»,- նշում է Իվետան։

Տեսչական մարմնի միջոցով աշխատանքային վեճերի լուծման հնարավորության մասին մինչ այս չէր լսել։ Հույս էլ չուներ, որ մի օր կվճարեն չստացած աշխատավարձը։

Տեսչական մարմինը ներկայացված դիմում-բողոքի հիմքով 2022 թվականի փետրվարի 18-ին հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում նաև զննում է իրականացրել տվյալ կազմակերպությունում։

Ուսումնասիրության ընթացքում տեսչական մարմինն արձանագրել է՝ Իվետայի և գործատուի միջև պայմանագիր չի կնքվել, որը, ըստ տեսչական մարմնի ներկայացուցչի, այս դեպքում ամենաակնհայտ խախտումն է։

«Հետևաբար նաև առկա չեն եղել ընկերություննում որոշակի վճարահաշվարկային տեղեկանքներ, որոնք կփաստեին դիմումատուի ներկայացրած բողոքի առարկան»,- նշում է տեսչական մարմնի ներկայացուցիչը։

Տեսչական մարմինը վերջին 6 ամիսների ընթացքում Պետեկամուտների կոմիտեից ստացել է անօրինական աշխատանքի վերաբերյալ 250-ից ավելի արձանագրություն։

Հարուցված վարչական վարույթներով տարբեր ընկերություններում շուրջ 350 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել, գործատուները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Հայաստանում «սև շուկայում» աշխատողների թվի նվազում վերջին տարիներին նկատվում է՝ նշում է «Արժանապատիվ աշխատանք՝ հիմա՛» ծրագրի իրավաբան-փորձագետ Արմինե Չախալյանը։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, ոլորտում անելիքներ դեռ շատ կան։

«Նվազում կա, բայց այդ նվազումը բարձր մակարդակի վրա չէ։ Մենք պետք է ուղղակի համբերությամբ զինվենք և սպասենք տեսչական մարմնի գործառույթների ամբողջական իրականացմանը և 1 տարվա լրանալուն, որպեսզի տեսչությունն էլ կայանա որպես կառույց և կարողանա իր ազդեցությունն ունենալ նման դեպքերի նվազեցման գործում»,- նշում է Չախալյանը։։

Ինչ վերաբերում է առանց աշխատանքային պայմանագրի աշխատող քաղաքացիների իրավունքների վերականգնմանը, փորձագետը նշում է՝ այս դեպքերում ևս կան կարգավորումներ, որոնց միջոցով հնարավոր է լուծել խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան