Ադրբեջանը շատ փոքր է՝ ՀՀ-ին ռազմական մեծ էսկալացիայով պայմաններ թելադրի․ մեծ կենտրոնների ձեռքին գործիք է․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է

-Պարո՛ն Բադալյան, ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն են հանդիպելու Բրյուսելում, որի թեման խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական բանակցությունն է լինելու։ Տևական ժամանակ ադրբեջանական սադրանքների և շանտաժների փուլ է, որը մի քանի օր է՝ սառել է Քարագլխի բարձունքի մի հատվածում ադրբեջանական զորքերի տեղակայումով։ Հայտնի է, որ Ադրբեջանի 5 առաջարկին ՀՀ-ն ավելացրել է Արցախի կարգավիճակի որոշման դրույթը և դիմել է Մինսկի խմբին։ Բեկումնայի՞ն պահ է մոտենում, բանակցություն կարո՞ղ է սկսվել։

Պահը բեկումնային է ժամանակաշրջանի առումով, որն առնվազն այդպիսին է հետպատերազմյան փուլում։ Ինքնին այն, որ քաղաքական պրոցեսները հանգեցրին մեծ պատերազմի և ինչ-որ բան փոխվեց պատերազմով, սա արդեն նաև նախկինում եղած իրավիճակի բեկումնային լինելու մասին է խոսում։ Պատերազմով ոչինչ չի ավարտվել, թերևս, մտել է նոր փուլ՝ փոխվել է ստատուս քվոն, բայց քաղաքական պրոցեսները և դիմակայությունը շարունակվում են։ Սա չի բացառում, որ ինչ-որ փուլում կարող է դարձյալ դիտարկվել ռազմական գործողության տարբերակով որևէ հանգուցալուծում։ Այսինքն՝ այս իմաստով մենք բեկումնային ժամանակաշրջան ենք ապրում ընդհանրապես, և սա պայմանավորված է նրանով, որ բեկումնային ժամանակաշրջանում է ողջ աշխարհը և աշխարհակարգը։

Փոխվում են բոլոր տեսակի հարաբերությունները՝ ոչ միայն ռազմաքաղաքական փոփոխությունների շրջան է, այլև համաշխարհային տնտեսությունն է վերակազմավորվելու, վերաձևվելու։ Մենք կանգնած ենք մեր եղած խնդրի նոր փուլում՝ հայ-ադրբեջանական խնդրի՝ Արցախի խնդրի նոր փուլում և այս ամենը՝ աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում։ Խաղաղության պայմանագրի շուրջ դիտարկումներ անելիս պետք է հետևյալն արձանագրենք, որ սա դետալ է մեծ դասավորություններում և մեծ գործընթացներում, հետևաբար՝ մտածել, որ դետալի հարցում վճռորոշ հանգրվանի ենք, ես հակված չեմ դրան։ Այդպիսի հանգրվանից հեռու են ընդհանրապես միջազգային գործընթացները։

Ուկրաինայում էլ բարդ, կանխատեսելի հեռանկար կա։ Այսինքն՝ մենք պրոցեսի մեջ ենք, և այդ պրոցեսում ընթանում է դիրքային պայքար՝ Փառուխի, Քարագլխի զարգացումներն այդ պայքարի մի մասն են։ ՀՀ-ն փորձում է իր դիրքերը պահել՝ որքան հնարավոր է։ Ես նկատի ունեմ ոչ միայն ռազմական դիրքերը, այլ նաև քաղաքական։

-Դուք ասում եք, որ ներկա պայքարի ընթացքում ՀՀ-ն փորձում է պահել դիրքերը, բայց և չեք բացառում ռազմական գործողություններ ծավալվեն։ Հարցը կոնկրետացնենք՝ եթե Հայաստանը չհամաձայնվի Ադրբեջանի պայմաններին, Բաքուն ռազմական մեծ էսկալացիայի՞ է գնալու, թե՞ չի գնալու։

Այստեղ Ադրբեջանի պայմանների հարց չկա։ Մեծ հաշվով՝ Ադրբեջանը շատ փոքր է պայմաններ թելադրել և հետո դրանք ռազմական մեծ էսկալացիայով պարտադրել, եթե Հայաստանը հրաժարվի կատարել։

-Ստացվում է՝ Բաքվի՞ շուրթերով են հնչում Հայաստանին ուղղված պայմանները։

Ռազմական մեծ էսկալացիան կարող է լինել մեծ կենտրոնների կամքով կամ ծրագրերով։ Ադրբեջանն այստեղ կարող է դիտվել որպես գործիք։ Կհասնի՞ իրավիճակն այսպիսի զարգացման, ես սա շատ քիչ հավանական եմ համարում։ Բայց այո՛, մենք չենք կարող բացառել այսպիսի զարգացում, և պետք է առավելագույնս աշխատենք, որ թույլ չտանք իրավիճակն այդ կետին հասնի՝ որքան էլ մենք այստեղ ունենք ոչ ամբողջական ազդեցություն։ Խնդիրն այստեղ դա է՝ մեծ խաղացողների միջև հարաբերությունները Կովկասի հարցում կգա՞ն այնպիսի կետի, երբ կարիք կլինի Ադրբեջանին օգտագործել ռազմական մեծ էսկալացիայի համար։ Այստեղ հավանականությունը ես կարծում եմ՝ քիչ է, որովհետև ռազմական մեծ էսկալացիա նշանակելու է բախում Ռուսաստանի հետ՝ անկախ նրանից, թե ՌԴ-ն ինչ դիրքորոշում կորդեգրի։ Այսինքն՝ անմիջականորեն կանցնի՞ Հայաստանի պաշտպանության գործին իր դաշնակցային պարտավորությունների շրջանակում, թե՞ պասիվ կմասնակցի, ընդհանրապես մասնակցություն չի ունենա։ Բոլոր դեպքերում այստեղ դիմահար կողմը Ռուսաստանն է, բայց թիրախում կարող է հայտնվել Հայաստանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան