Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
Քաղաքականություն
08.06.2026 | 20:12
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Դոլմաբահչեի նախագահական նստավայրում ընդունել է իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլից պատգամավոր հայազգի Սևան Սիվաջըօղլուին և Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ հանդիպմանը, որը տեղի է ունեցել փակ դռների հետևում, մասնակցել են նաև արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի