Ազգային ժողովն այսօր նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանի իշխանական պատգամավոր Արթուր Մանուկյանին և բանաստեղծ Հակոբ Մովսեսին (Հակոբ Հակոբյան) փակ քվեարկությամբ ընտրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Երկու թեկնածուներն էլ ստացել էին 68-ական կողմ ձայն: Հատկանշական է, որ …

