Ուկրաինայից մոտ 3000 հայ Լեհաստան է անցել․ դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Այսօրվա դրությամբ՝ Ուկրաինայից շուրջ 2.4 մլն փախստական հատել է Լեհաստանի սահմանը։ Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։

«Անշուշտ, մեծ է ուկրաինացիների թիվը, որից հետո լեհերն են։ Հետաքրքրական է, որ երրորդ էթնիկ խումբն ուզբեկներն են եղել՝ շուրջ 7.800 մարդ»,- մանրամասնեց դեսպանը։

Ըստ Պավել Չեպլակի՝ Լեհաստան անցած փախստականների շարքում հայերը 11-րդ տեղում են՝ շուրջ 3.000 մարդ։

«Հայաստանի ԱԳ նախարարությունից տեղեկացել ենք, որ Վարշավայում և Բուխարեստում գործող ՀՀ դեսպանատներից դեսպանորդներ են գործուղվել, որոնք համակարգում են Ուկրաինայից հայերի տարհանման գործընթացը։ Հայտնի է նաև Լեհաստանում բնակվող հայերի կողմից աջակցությունն իրենց հայրենակիցներին ընդունելու գործում»,- հավելեց լեհ դիվանագետը։

Դեսպանը նաև նշեց, որ ներկայում դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կունենա Ուկրաինայում պատերազմը Լեհաստանի վրա, սակայն «վստահաբար կարելի է ասել, որ քաղաքական, հումանիտար և տնտեսական մեծ հետևանքներ է ունենալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։