Մեր երկիրն այժմ գտնվում է ջրային բարեփոխումների կարևորագույն փուլում և դրանով կրկնակի էական է դառնում փորձի փոխանակումը Ֆրանսիայի հետ․ փոխնախարար

Լուրեր

04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը ընդունել են «ԵՄ-ն՝ Շրջակա միջավայրի համար․ ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» (EU4Environment. Water and Data in Eastern Partner Countries) ծրագրի ներկայացուցիչներ Ֆիլիպ Սեգուինին, Յաննիկ Պոչոնին և ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանին․ տեղեկացնում են ՇՄՆ-ից։

Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ իրենք քաջ գիտակցում են ջրային ռեսուրսների կարևորությունը ինչպես աշխարհի այնպես էլ Հայաստանի համար։ Նախարարի տեղակալը գործընկերներին տեղեկացրել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է ջրային բարեփոխումների կարևորագույն փուլում և դրանով կրկնակի էական է դառնում ռազմավարական նշանակության այս համագործակցություն ու փորձի փոխանակումը բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ծրագրի իրականացմանը վերաբերող առանցքային հարցեր, և պայմանավորվել աշխատանքային հանդիպումները շարունակել արդեն նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են ծրագրի ուղղություններն ու բաղադրիչները։ Նախարարի տեղակալները յուրաքանչուրի վերաբերյալ ներկայացրել են իրենց ակնկալիքները և դիտարկումները։

«ԵՄ-ն՝ Շրջակա միջավայրի համար․ ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրը նպատակ ունի բարելավել ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մարդկանց բարեկեցությունը և խթանել նրանց տրանսֆորմացիան՝ համաձայն Եվրպական կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակների։

Ծրագրի նպատակները խմբված են երկու հստակ նպատակների շուրջ․

Աջակցել քաղցրահամ ջրային ռեսուրսների ավելի կայուն կառավարմանը ջրային ոլորտի քաղաքականությունների և կարգավորումների բարելավման միջոցով և աջակցել մարդածին գործունեության արդյունքում ջրի որակի և էկոհամակարգերի վրա բացասական ազդեցության կրճատմանը։

Ընդլայնել և բարելավել շրջակա միջավայրի վստահելի վիճակագրության օգտագործումը գործընկեր երկրներում, ինչպես նաև ապահովել քաղաքականությանն առնչվող տվյալների առկայության բարելավումը որոշում կայացնողների և քաղաքացիների համար։

Նախարարի տեղակալները առանձնակի ուշադրության են արժանացրել «Շրջակա միջավայրի վիճակագրություն և մատչելի տվյալներ» բաղադրիչը, որն իրենից ենթադրում է ջրային պաշարների հաշվառման ընդլայնում, տվյալների մատչելիության և տվյալների հավաքագրման ու վերլուծության գործընթացում քաղաքացիների մասնակցության գործնական մեխանիզմների ստեղծում և տվյալների փոխանակման ու համագործակցության միջազգային ցանցերի պահպանում։

Ամփոփելով հանդիպումը, կողմերը պայմանավորվել են մշակել համատեղ աշխատակարգ և պարբերական հանդիպումների ու քննարկումների արդյունքում որքան հնարավոր է արդյունավետորեն կյանքի կոչել ջրային ռեսուրսների պահպանությանն ու գրագետ կառավարմանն ուղղված ծրագիրը։