ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Էրդողանի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում ապաէսկալացիան․ անդրադարձ է եղել Հայաստանին

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Այցով Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանին։

«Մայրաքաղաք Անկարայի նախագահական համալիրում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը քննարկել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»,- ասվում է Քալընի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Քննարկմանը նշվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները «դրական թափ» են հաղորդել խաղաղության ջանքերին, և Թուրքիան կարևոր դեր է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում: Քալընը Նուլանդին ասել է, որ Թուրքիան շարունակելու է դիվանագիտական նախաձեռնությունները հրադադարի ու հումանիտար միջանցքների բացման համար։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել նաև վերջերս հայտարարված Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի ներդրման առնչությամբ՝ ընդգծելով, որ դա դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընթացքի վրա։

Վիկտորյա Նուլանդն իր հերթին բանակցությունների մասին թվիթերյան հետևյալ գրառումն է արել․ «Շնորհակալություն Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին լավ քննարկման համար ԱՄՆ-ի և Թուրքիայի ջանքերի՝ Ուկրաինային աջակցության, տարածաշրջանային հումանիտար ու անվտանգային հարցերի, Հարավային Կովկասում ապաէսկալացիայի և ՆԱՏՕ-ի միասնության շուրջ»։

Էմմա Չոբանյան