15 տարի ազատազրկում՝ 4 ամբաստանյալներին․ դատարանը հրապարակեց կուրսանտի գործով դատավճիռը

Լուրեր

10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքից 7 տարի անց դատարանը հրապարակեց գործով անցնող չորս ամբաստանյալների դատավճիռները։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը վճռեց Գնել Թևոսյանին, Վաչե Սահակյանին, Նորիկ Սահակյանին և Մովսես Ազարյանին դատապարտվել 15-ական տարի ազատազրկման։

Հիշեցնենք՝ մեղադրական ճառի ընթացքում դատախազ Հարությունյանն ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար պահանջել էր 20, իսկ Մովսես Ազարյանի և Նորայր Սահակյանի համար՝ 18 տարի ազատազրկում։ Տուժող կողմի իրավահաջորդ, Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, սակայն, մեղադրական կողմի պատժաչափը մեղմ էր համարել․ նա դատարանից պահանջել էր ցմահ ազատազրկման ենթարկել ամբաստանյալներին, պատճառաբանելով՝ ավելի դաժան սպանություն, քան իր որդունն է, դժվար է պատկերացնել։

Այնինչ՝ պաշտպանական կողմը միջնորդել էր արդարացնել տղաներին, որոնք ևս, իրենց ճառի ընթացքում պարբերաբար շեշտում էին՝ որևէ կապ չունեն Հայկազի սպանության հետ։

Հիշեցնենք՝ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2015 թ․ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այդ օրն առավոտյան կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մարմինը հայտնաբերվել էր ֆիզհրապարակի պտտաձողից կախված վիճակում: Քննություն իրականացնող մարմինը սպանության համար մեղադրանք էր առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից: Նշենք՝ Թևոսյանն ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին է: Սպանության դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել էր, նրա նկատմամբ ևս քրեական գործ էր հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:

Սպանությունից մի քանի ամիս անց՝ նոյեմբերին մեկնարկել էր Հայկազ Բարսեղյանի կամ առավել հայտնի «Կուրսանտի գործով» դատավարությունը։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ոչ թե ինքնասպանության, այլ սպանության հոդվածով։ Գործով անցնող 30 վկաներ իրենց նախաքննական ցուցմունքներում գրեթե նույնությամբ պատմել են, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Սական վկաներից շատերը դատարանում՝ ամբաստանվող անձանց ներկայությամբ, հրաժարվել էին ցուցմունք տալ։ Վկաներն այն կուրսանտներն են, որոնք սպանության գիշերը եղել էին դեպքի վայրում՝ 408 ննջասենյակում։ Նրանք բոլորը պատմում էին, որ Գնելը, Նորիկը, Վաչեն և Մովսեսը դաժանությամբ ծեծել են Հայկազին, ապա կտրել երակները, ինչից հետո վախեցել իրենց արածից և որոշել սպանությունը քողարկել ինքնասպանությամբ։

Գործով դատավճիռը, փաստացի, հրապարակվեց յոթ տարի անց՝ դատավարական գործողությունների բազմաթիվ ձգձգումներից հետո։

Ռոզա Վարդանյան