Թուրքիայում դժբախտության (անբավարարվածության) մակարդակը, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, ավելի քան կրկնապատկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարության և զարգացում» կուսակցության՝ մոտ երկու տասնամյակ կառավարման տարիներին, գրում է «Ահվալ»-ը։ Թուրքիայի պետական վիճակագրական ինստիտուտի (TÜİK) կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ երկրում մարդկանց 16,6 տոկոսը հայտնել է, որ 2021 թվականին դժբախտ է եղել։ Այս ցուցանիշը բարձր …

