Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լի Կեցյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,
Ձերդ գերազանցություն,

ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս Ձեզ և ի դեմս Ձեզ՝ ՀՀ կառավարությանն ու ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա։ Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, հիմնորեն առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են։

Օգտվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթից՝ հայտնում եմ պատրաստակամությունս Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, հարստացնել չին-հայկական բարեկամական հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ աշխատանքային հաջողություններ և քաջառողջություն։ Մաղթում եմ Չինաստանին և Հայաստանին հավերժ բարեկամություն»: