«Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»,- նշված է ՀՀ Սահմանադրության հոդված 144-ում: Հիշեցնենք՝ քիչ առաջ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի տեքստում խոսել է համազգային ճգնաժամի մասին և շեշտել. «Նախագահը …

