Ամերիկացի գեներալը կանխատեսել է, որ Ուկրաինայում պատերազմը տարիներ կտևի, իսկ գերտերությունների միջև բախման հավանականությունը մեծանում է

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահը զգուշացրել է, որ ժամանակակից աշխարհում մեծ տերությունների միջև զգալի միջազգային հակամարտության հավանականությունը մեծանում է, ոչ թե նվազում, գրում է VOA-ն։

«Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա ԱՄՆ-ի բանակում իմ 42-ամյա կարիերայի ընթացքում ամենալուրջ սպառնալիքն է Եվրոպայի և, հնարավոր է, աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը։ Միացյալ Նահանգները գտնվում է կրիտիկական և պատմական, աշխարհառազմավարական շրջադարձային կետում: Մենք հայտնվում ենք մի աշխարհում, որն ավելի անկայուն է դառնում, և մեծ տերությունների միջև զգալի միջազգային կոնֆլիկտի ներուժը մեծանում է, այլ ոչ թե նվազում»,- ասել է գեներալ Մարկ Միլին Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ:

Ըստ ամերիկացի բարձրաստիճան զինվորականի՝ Ռուսաստանը պահպանում է խոշոր և տարատեսակ միջուկային ներուժը, որպեսզի «սպառնա ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին»։

«Մենք շատ սադրիչ հռետորաբանություն ենք լսել՝ կապված ռուսական միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակի հետ»,- ասել է շտաբի ղեկավարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը բազմիցս ցուցադրել է «կիբերտարածությունում բարդ ու չարամիտ գործողություններ» իրականացնելու իր կարողությունն ու պատրաստակամությունը։

Բացի այդ, ըստ Միլիի, ռուսական ներխուժումն Ուկրաինա ստեղծել է «վտանգավոր պատմական շրջադարձ»: Նա զգուշացրել է, որ սխալ կլինի ակնկալել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտափույթ ավարտ կունենա։

«Կարծում եմ, որ սա ձգձգվող հակամարտություն է, որը տարիներ կտևի։ Չգիտեմ՝ կարելի՞ է, արդյոք, խոսել տասնամյակների մասին, սակայն մի քանի տարին հաստատ է։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան և նրա բոլոր դաշնակիցներն ու գործընկերները կներքաշվեն դրա մեջ երկար ժամանակով»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան