Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից հայտ է ստացել՝ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին։ Չվերթների մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու անգամ։ Նշենք, որ Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում ներառված էր նաև Կապանի ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի կրած վնասների մարման նպատակով ընկերությանը հատկացնել 49,5 մլն դրամ։ Գործադիրի հիմնավորմամբ՝ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված …