Բլինքենն Ալիևին զսպվածության և ապաէսկալացիայի կոչ է արել

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը դատապարտել է Կրեմլի սարսափելի ռազմական հանցագործություններն Ուկրաինայում և ընդգծել ԱՄՆ-ի ու նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա աջակիցներին՝ Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմի համար։

Բլինքենը նաև Ալիևին զսպվածության կոչ է արել։

«Պետքարտուղարը կոչ է արել զսպվածության, ապաէսկալացիայի և դիվանագիտության նորացման։ Պետքարտուղարը խրախուսել է խաղաղության բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ապրիլի 6-ին նախատեսված նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանդիպմանը Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերակատարման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Էմմա Չոբանյան