Բուչայից 500-ից ավելի մարմին է հանվել․ չգիտենք՝ նրանց թվում հայեր կա՞ն, թե՞ ոչ․ Դավիթ Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս պահի դրությամբ՝ Ուկրաինայի հայերի մասով հաստատված 23 զոհ ունենք․ 18-ը՝ խաղաղ բնակիչների շրջանում, 5-ը՝ զինվորական։ Վիրավորների մասին տեղեկատվություն չունենք»,- այս մասին Factor TV-ի հետ զրուցում հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ արդեն 5-րդ օրն է՝ Կիևում կրակոցներ չկան, ռուսական զորքերը դուրս են եկել Կիևի մարզից, արդեն լքում են նաև Չեռնիգովի և Սումիի մարզերը։

«Չեմ կարող ասել՝ նահանջո՞ւմ է հակառակորդը, թե՞ ոչ, բայց ավելի շատ հակված եմ այն մտքին, որ ռուսական կողմն ուղղակի փոխում է գործողությունների մարտավարությունը։ Իրենք զորքը հանում են մարզերից, ուկրաինական բանակն էլ նրանց հետապնդում է մինչև սահման և փորձում մինչև վերջ ոչնչացնել»,- նշեց Մկրտչյանը։

Անդրադառնալով հայերի տարհանման և Հայաստան վերադառնալ ցանկացողների դիմումներին՝ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը նկատեց, որ վերջին օրերին չեն ստանում նման խնդրանքներ, նվազել է նաև այլ երկրներ տեղափոխվողների հոսքը։

«Միակ խնդիրը Մարիուպոլում է, որտեղ մարտի 2-ից որևէ կապ չկա։ Մարդիկ դուրս են գալիս «կանաչ միջանցքներով», կարողանում են նաև սնունդ և ջուր հասցնել ավտոբուսներով, բայց քաղաքը դեռ պաշարված է։ Իրավիճակն այլ է Բուչա և Իրպեն քաղաքներում․ այնտեղից 500-ից ավելի դիակ են հանել, բայց անունների ցուցակը դեռ մեզ չեն փոխանցել, չգիտենք՝ նրանց թվում հայեր կա՞ն, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան