ԱՄՆ-ը ևս 100 մլն դոլարի օգնություն է տրամադրում Ուկրաինային հակատանկային համակարգերի համար

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը լրացուցիչ 100 մլն դոլար է հատկացրել հակազրահային, հակատանկային համակարգերի համար։ Այս մասին նախօրեին հայտարարել է նախագահ Բայդենի վարչակազմը, գրում է CNN-ը։

Լրացուցիչ խմբաքանակ է տրամադրվելու՝ բավարարելու ուկրաինական Javelin հակատանկային հրթիռների հրատապ պահանջը։ Դա այն զենքերից է, որն ապացուցել է իր արդյունավետությունը ռուսական ուժերի դեմ:

Նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Javelin-ի դուրսբերումն ԱՄՆ-ի պահուստներից, ինչը նշանակում է, որ զենքերը դուրս կբերվեն պաշտպանության դեպարտամենտի պաշարներից և կարող են արագորեն առաքվել Ուկրաինա:

Այս վերջին օգնությունը հաշվի առնելով՝ ստացվում է, որ ԱՄՆ-ն ավելի քան 2,4 մլրդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային։

«Աշխարհը ցնցված և ապշած է Բուչայում և Ուկրաինայի այլ վայրերում ռուսական զորքերի կողմից իրականացված վայրագություններից։ Ուկրաինայի ուժերը խիզախորեն շարունակում են պաշտպանել իրենց երկիրը և իրենց ազատությունը, իսկ Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, անսասան են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որն էլ հայտնել է նոր օգնության մասին։

Էմմա Չոբանյան