Բուչայում 320 խաղաղ բնակիչ է սպանվել, Գոստոմելում 400 մարդ անհետ կորել է

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Ուկրաինական Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը BBC-ին հայտնել է, որ քաղաքում սպանվել է շուրջ 320 խաղաղ բնակիչ։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները «հատուկ որս» են իրականացրել նաև տեղի քաղաքական գործիչների նկատմամբ։

Քաղաքապետը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարարին հրավիրում է Բուչա, որպեսզի նա «տեսնի մահացած մարդկանց մարմինները և նայի նրանց ընտանիքների, մայրերի, ամուսինների, որբ մնացած երեխաների աչքերին»։

Գոստոմելի ղեկավար Տարաս Դումենկոն էլ հայտարարել է, որ քաղաքում 400 մարդ անհետ կորել է։

«Գոստոմելում շատ դիեր չեն հայտնաբերվել, համայնքի գյուղերում հայտնաբերվել են գնդակահարված բնակիչներ։ Մեր համայնքի մի շարք բնակիչներ հայտնաբերվել են Բուչայում»,- ասել է Դումենկոն։

Նրա խոսքով՝ հայտնի է, որ անհետ կորածներից մի քանիսը սպանվել են, չնայած նրանց մարմինները չեն հայտնաբերվել։ Դումենկոյի կարծիքով՝ «ռուս զինվորականներն ավելի հանգամանալից են թաքցրել հետքերը, քան Բուչայում»։

Էմմա Չոբանյան