«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո»,-այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը»,-հավելել է Կլաարը: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման …

