Արմեն Սարգսյանի՝ բիզնեսով զբաղվելու, չհայտարարագրած գումարի մասին առաջիկայում ուսումնասիրության արդյունքներ կհրապարակվեն․ Հայկուհի Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն է

-Տիկի՛ն Հարությունյան, հետաքննող լրագրողները նախկին նախագահ Արմեն Սարգսյանին վերաբերող բացահայտում են կատարել ամիսներ առաջ։ Ըստ դրա՝ Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել 10 միլիոն շվեյցարական ֆրանկ։ Ինքը դա բացատրել է այսպես, թե հայտարարագրերն էլեկտրոնային չեն եղել և չէին պարտավորեցրել հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իր կանխիկ գումարներն է հայտարարագրել, այս դեպքում՝ 8 միլիոն եվրո է եղել հայտարարագիրը։ Հանձնաժողովն ի՞նչ է պարզել Արմեն Սարգսյանի վերաբերյալ, արդյո՞ք ապօրինություն կար։

-Թույլ տվեք հանձնաժողովի գործողությունների մասով հիմքերը հստակեցնել, այո՛, «Հետքի» հրապարակած տեղեկության հիման վրա, բայց խոսքը վերաբերվում է ոչ թե դրամական միջոցներին, այլ նորից համատեղելիության հնարավոր կամ առերևույթ խախտման փաստին, և տվյալներ էին հրապարակվել, որ արդեն որպես պետական պաշտոն զբաղեցնող անձ՝ Հանրապետության նախկին նախագահը միաժամանակ զբաղվել է բիզնես գործունեությամբ։

-Հանձնաժողովն ուսումնասիրում է Արմեն Սարգսյանին վերաբերող ևս մեկ հետաքննություն։ Ըստ տեղեկությունների՝ Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, ֆրանսիական «VH Estate» ընկերությունում տնօրենի պաշտոն է զբաղեցրել և հայտարարագրում չի նշել այդ մասին։ Սահմանադրությունն արգելում է նախագահին զբաղվել նման գործունեությամբ։ Ի՞նչ է պարզվել։

-Այնտեղ մի քանի կազմակերպության մասին է խոսվում, մասնավորապես՝ վերջինի հետ տվյալների որոշակի անճշտություն կար, հանձնաժողովն այդ հիմքով սկսեց ուսումնասիրությունները։ Ուսումնասիրության հիման վրա հարցադրումներ ուղարկվեցին նախկին նախագահին, որը պատասխանեց, բայց, միևնույն ժամանակ, ընդամենը մեկ օրվա տարբերությամբ պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց։ Առաջ ընկնելով՝ ասեմ, որ գույքային դրության մասով Հանձնաժողովը մասամբ ուսումնասիրել էր, ուղղակի սպասում էինք նաև ստանալ պաշտոնի դադարեցման և արդեն 2021 թվականի հայտարարագրերը, որպեսզի Ձեր նշած դրամական միջոցների առկայության կամ դրանց համադրման վերլուծության արդյունքներն ավելի արժանահավատ և ճշգրիտ լինեն։ Առաջիկայում, քանի որ հայտարարագրերի ներկայացման ժամկետը 2022 թվականի մայիսի 31-ն է, Հանձնաժողովը համապարփակ վերլուծության արդյունքներով որոշակի տեղեկություններ կհրապարակի։

-Ինչ պարզվեց՝ Արմեն Սարգսյանը հայտարարագրե՞լ է 10 միլիոն ֆրանկի չափ գումար, թե՞ ոչ։

 -Խնդիրը հետևյալն է․ անկախ ներկայացրած պարզաբանման՝ նախկինում գործած խմբագրությամբ օրենքի առկայության դեպքում, միևնույն է, կանխիկ-անկանխիկ ընդհանուր դրամական միջոցները հայտարարագրելու մասին էր։ Ճիշտ է՝ տարբերակված չէին, թե որն էր կանխիկ, որը՝ անկանխիկ, ընդհանուր հանրագումարի տեսքով նշված գումարի վերաբերյալ հայտարարագրերում տեղեկություն չի եղել։

-Բայց պետք է լիներ այդպիսի տեղեկատվություն հայտարարագրում։

-Եթե արդեն փաստ է, և «Հետք»-ը հրապարակեց տեղեկություն, որ բանկային հաշվին առկա է եղել, կարծում եմ՝ վստահաբար պիտի լիներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան