ՀՀ-ն Ադրբեջանի հետ Միութենական պետություն էլ մտնի, միևնույնն է՝ ՌԴ-ն Արցախը Ալիևին է տալու․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն է

-Պարո՛ն Միսկարյան, Դուք նշում եք, որ ՌԴ-ի ճնշումների արդյունքում ՀՀ-ն կորցրել է ինքնիշխանությունը՝ մտել է ԵՏՄ 2013 թվականին Սերժ Սարգսյանի՝ գիշերային որոշման հետևանքով։ Բացի այդ՝ պատերազմի արդյունքում նաև Արցախի անվտանգության հարցն է զիջվել ՌԴ-ին։ Բայց այսօր Ղարաբաղի հարցն է ՀՀ-ի դեմ որպես շանտաժի գործիք կիրառվում՝ պարբերական միջադեպեր են գրանցվում։ Առաջիկայում նաև Փաշինյանն է այցելելու ՌԴ՝ Պուտինի հետ հանդիպման։ ՌԴ-ն զորքեր ունի Արցախում և տեսականորեն կարող են ՀՀ-ին շանտաժ անել, որ խնդիրներ կառաջանան, եթե Միութենական պետություն չմտնենք և այլն։ Ինչպե՞ս չտրվել շանտաժներին, պահպանել ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։

-Ստացվում է, որ մեզ վրա կան էլի ճնշումներ։ Արցախի հարցը հայանպաստ լուծման հանգեցնելու համար կա մեկ ճանապարհ՝ մենք հակադրվում ենք ավտորիտար ճակատին և ի դեմս քաղաքակիրթ աշխարհի՝ գտնում ենք դաշնակիցներ, որոնք հանուն ժողովրդավարության, հանուն այդ տարածքում ապրող հայերի ազատության և իրավունքների՝ պատրաստ կլինեն մեզ այդ հարցում աջակցել։

-Շատ չե՞նք ուշացել Արցախի հարցում Արևմուտքի աջակցությունը ստանալու համար՝ հաշվի առնելով այս տարիներին ՀՀ-ի՝ միավեկտոր, պրոռուսական քաղաքականության փաստը։

Դեռևս ոչ։ Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Ուկրաինայում, հնարավորություն տվեցին մեզ վերափոխել մեր մոտեցումները և նորովի նայել։ Օրինակ՝ եթե արցախյան պատերազմից հետո չսկսվեր Ուկրաինայի դեմ ՌԴ-ի «հատուկ օպերացիան», և փորձեր ՌԴ-ն նախ Անդրկովկասը մտցնել Միութենական պետության մեջ, ապա նոր անդրադառնար Ուկրաինային, միգուցե, այդ դեպքում մենք շանսեր չունենայինք։ Բայց հիմա կա հնարավորություն, ՌԴ-ի ազդեցությունը մեծապես թուլացել է, ինքը միևնույն է՝ խաղացող է։ Եվ ՌԴ-ին համոզել, որպեսզի նա ինչ-որ հայանպաստ որոշում կայացնի, մեզ չի հաջողվելու։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանն ավելի շատ տնտեսական ռեսուրսներ ունի, քան մենք, և Ադրբեջանն իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ավելի մոտ է կանգնած Ռուսաստանին, քան մենք։

Եվ եթե նույնիսկ մենք, հանուն Արցախը չկորցնելու գաղափարի, Ադրբեջանի հետ մտնենք Միութենական միություն, միևնույն է՝ ՌԴ-ի քաղաքականությունը լինելու է այնպիսին, ինչպիսին 100 տարի առաջ՝ էլի Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ինչպես ճանաչվել է, էլի ՌԴ-ն այնտեղ կմնա՝ իբր որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր, մինչև «մեր ժողովուրդները կբարեկամանան՝ ինչպես Խորհրդային միության ժամանակ էր կատարվում»։ Բայց, միևնույն է, մենք կորցնելու ենք էլի Արցախը․ ինչպես Նախիջևանը՝ այն նույնպես հայաթափվելու է։ Հիմա տեսնում ենք, որ Ալիևի կողմից չկա այն հռետորաբանությունը, ինչ պատերազմից հետո՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, և եթե ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն էլ եղել է, ապա թուլացրել է ոչ թե մեր դիրքերը, այլ ՌԴ-ի։ Վերջին հանդիպումը, ես կարծում եմ, հնարավորություն է Արցախի հարցը բանակցային, խաղաղ ճանապարհով լուծելու, և այդտեղ մենք ունենք մեկ դաշնակից՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն ավելի բարձր գնահատող կենտրոնները, քան բռնապետությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան