Դելֆինների շոու՝ ուկրաինացի փախստականների համար․ 4,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Օդեսայում Խերսոնից փախստականների համար դելֆինների անվճար շոու է կազմակերպվել, հայտնում է Reuters-ը։ Շոուն պատերազմի սարսափներից մի պահ կտրվելու հնարավորություն է ուկրաինացիների համար, որոնցից շատերը երեխաներ են ու կանայք:

«Ի՞նչ պատահեց. բոլորն այդ զգացողությունն ունեցան փետրվարի 24-ին։ Կյանքը փոխվեց։ Կյանքը փոխվել է ու մենք էլ ենք փոխվել։ Սա Խերսոնից հեռանալու մեր երկրորդ փորձն է։ Մենք երեկ կարողացանք այստեղ հասնել։ Նախորդ անգամ մենք հասանք թշնամու 4-րդ անցակետին, որը տեղակայված էր կամրջի վրա։ Նրանք ողջ շարասյանը հետ դարձրին։ Նրանք ասացին, որ մեզ չեն թողնի հեռանալ։ Կամուրջն ականապատված է, ու մենք չենք կարող անցնել։ Շարասյունը հետ վերադարձավ։ Այդ օրը շուրջ 2000 ավտոմեքենա կար։ 90%-ը հետ վերադարձավ, մնացած 10%-ն ավելի համարձակ էին ու մնացին՝ սպասելով, որ ինչ-որ բան կփոխվի։ Բայց ես վախեցա դաշտում սպասել։ Ես լսեցի, որ մարտերը, ռմբակոծությունները շարունակվում են ու հետ տուն վերադարձա։ Տան պատերի ներսում ավելի ապահով էր թվում»,- պատմում է Իրինա Բորիսովիչը։

Մինչ այդ, բոլորը դիտում են դելֆինների շոուն․ 5-ամյա Իվանը ծափահարում է։ Իրինա Բորիսևիչը Խերսոնից հեռացել է հինգ և երեք տարեկան երկու երեխաների հետ: Խերսոնը ռուսական բանակի կողմից գրավվել է մարտի 3-ին, և ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարում էին, որ այնտեղ սպառվում են սննդամթերքը և բժշկական պարագաները: Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 4,5 միլիոն մարդ է լքել է Ուկրաինան, որոնց մեծ մասը հատել է սահմանները դեպի հարևան երկրներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան