ԵԽԽՎ-ում Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգի կարծիքով՝ համավարակի, պատերազմի չափազանց դժվար ժամանակաշրջանից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները ուժեղ են դուրս եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգն այս մասին ասաց ԵԽԽՎ նիստում՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևի նախագծի ներկայացմանը: Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը: Աբերգը նախ նշեց՝ …

