Սեյրան Օհանյանն Արցախի դրոշն ԱԺ ամբիոնում տեղադրեց, հայտարարելով՝ նիստերին չեն լինի, մեկնում են Արցախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

«Հայաստանի և Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված համաշխարհային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով»,- այս մասին, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

««Հայաստան» և Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել: Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տրածքային ամբողջականությունը, սուվերենությունը: Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ: Վերջին զարգացումները հաստատում են այն մտահգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա պառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը: Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդի նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման:

Իրավիճակին ոչ համարժեք է իրեն դրսևորում խորհրդարանական մեծամասնությունը, որը մեր իրական օրակարգերն ԱԺ-ում առաջնահերթորեն քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է Արցախին, և կցված լինելով գործադիր իշխանությանը՝ ապաքաղաքական է դարձնում երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանը:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», – հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նա Արցախի դրոշը տեղադրեցին ԱԺ ամբինոին՝ հայտարարելով. «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը.»:

Ընդդիմադիր պատգամավորները հետևեցին Օհանյանի օրինակին՝ Արցախի դրոշներ տեղադրելով սեղաններին:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու քառօրյա նիստերին, մեկնում են Արցախ:

Մանրամասները՝ տեսանյութում: