Ինչո՞ւ մանդատները չեք դնում, որ աշխատավարձ ստանա՞ք. գտե՛ք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ նիստերը և մեկնում են Արցախ:

«Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել ընդդիմությանը այստեղ։ Ուզում եմ հասկանալ, լավ, այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ պետության կողմից իրենց վրա վրա ծախսված գումարները արդարացնելու։ Այսինքն՝ մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացրել, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ։ Այցեր. ընդհանրապես որևիցե մասնակցություն չկա, ոչ թե նրա համար, որ, ինչպես իրենք ձևակերպում են, որպես քաղաքական տուրիզմ, այլ նրա համար, որ մեկը մյուսի նկատմամբ նախանձախնդրություն չառաջանա։ Հանդիպումներ միջազգային գործընկերների հետ. ամենահայտնի «հանդիպումը» Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցին դեմ քվեարկելն էր, դրանից հետո որևիցե էական, լուրջ, նշանակալի հանդիպման մասնակցություն չի եղել», – հայտարարեց Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ ընդդիմությունը մերժում է առաջարկները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի թեմայի շուրջ հանդիպում անցկացնելու և իրավիճակի հետ կապված տեղեկություն ստանալու։

«Ոչ, գալ այստեղ և ասել՝ մեզանից ամեն ինչ գաղտնի են պահում և խուսափել բոլոր տեսակի խոսակցություններից։ Զուգորդված աշխատանք ադրբեջանական զինված ուժերի հետ։ Հայտարարություն՝ սադրանք սահմանին, հայտարարություն՝ սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին, հայտարարություն ու հանրահավաք։ Հենց ամբողջը իրար հետ զուգորդված է, դրանք զուգադիպություններ չեն, ու սրա պատասխանը դուք պետք է տաք՝ ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու։ Ձեզ թվում էր՝ ինչո՞ւ էին բոլորը այստեղ հավաքված և այստեղ հայտարարություն անում ու դուրս գալիս, որպեսզի սեղմվի այն կոճակը, որը ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշվին», – նշեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց, թե ընդդիմությունը կարող էր հայտարարություն տարածել և ընդհանրապես չգալ այս դահլիճ:

«Բայց չէ, պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել ԱԺ աշխատակազմին՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ՝ մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձից չպահել։ Սա է մեր այսօրվա ընդդիմությունը»,- նշեց Սիմոնյանը։

«Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, կարո՞ղ եք դնել, վստահ եմ, որ չեք կարող դնել։ Դրե՛ք մանդատները, եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք այստեղ, ինչի՞ եք գալիս այստեղ, ինչի եք աշխատավարձ ստանում, ինչի՞ ենք այդ գումարները ձեր սպասարկման համար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, մեկ է՝ այդ կայքերը ոչ ոք չի կարդում, ձեր հեռուստաալիքներն էլ, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից, մարդ չի նայում։ Գտե՛ք ձեզ»,- դիմելով ընդդիմությանը՝ հավելեց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: