Վերջին շրջանում դեպի Հայաստան աշխատանքային միգրանտների ներհոսք է նկատվում: «Միգրացիոն հոսքեր, խնդիրներ, կառավարում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նրա տվյալներով՝ ՀՀ-ում ամենաշատը աշխատող քաղաքացիները ՌԴ-ից են. «Աշխատանքային միգրանտներ ունենք նաև Հնդկաստանից, Իրանից, Տաջիկստանից և մի շարք այլ երկրներից, որոնք հիմնականում ներգրավված են շինարարության, սպասարկման …

