Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին։ Նրա տեսաուղերձը հրապարակվել է Telegram-ում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ ՌԴ իշխանությունների հետ համաձայնությամբ Ռոստովի մարզում տեղ է հատկացվել ԿԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը, սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։ Պուշիլինի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը մոտ ժամանակներս տարածաշրջանում …

