Եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովելու են, մենք համաձայնություն կտանք դրան․Արմեն Գրիգորյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հավանականության մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին։  Լրագրողի և պաշտոնյայի հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ։
Լրագրող – Եթե Հայաստանը կնքում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, դա նշանակո՞ւմ է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերում և Արցախի մնացած մասն Ադրբեջանի կազմում ճանաչում։
Արմեն Գրիգորյան – Դուք ինչի՞ց եք ենթադրել, որ նման բան է նշանակում։
Լրագրող – Հարցազրույցի ընթացքում նման պնդումներ են արվում։
Արմեն Գրիգորյան – Ո՞ւմ կողմից է հնչում։
Լրագրող – Քաղաքագետներն են։
Արմեն Գրիգորյան – Դժվար է ասել, թե ինչ ի նկատի ունեն քաղաքագետները, երբ որ նման պնդում են կատարում։ Բայց Խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում մենք պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնենք։ Հիմնախնդրի լուծումը տեսնում ենք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, իրավունքների ապահովումը, ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի և նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են պետք։ Այս պահին մենք չգիտենք՝ ինչպիսի երաշխիքներ են լինելու՝ ինստիտուցիոնալ տեսանկյունից։ Կքննարկենք, բանակցությունների արդյունքում եթե ինչ-որ որոշման գանք, ապա, եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովելու են, մենք համաձայնություն կտանք դրան։

Մանրամասները՝ տեսանյութում: