Խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի. ՀՌՀ-ն հայտարարություն է տարածել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է

«Հարգելի գործընկերներ,

Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը բոլորիցս՝ Հանձնաժողովի կարգավորման ներքո գտնվող լիցենզավորված և հեղինակազորված Հեռարձակողներից, ո՛չ միայն լարվածության սահուն, առանց սրացումների հաղթահարելու դիրքորոշում է պահանջում, այլև բարձր աստիճանի զսպվածություն և ինքնահսկողություն։ Լարված ներքաղաքական իրավիճակներում հենց մեծ ազդեցություն ունեցող հեռուստա և ռադիոընկերությունները պետք է դառնան այն հարթակները, որոնք ո՛չ միայն կարող են մեղմել քաղաքական կրքերը, այլև ապահովել դրանց դրսևորման նորմալ, բանական և քաղաքակիրթ ձևերը։ Մասնագիտական ձեր պարտականությունն է՝ չբորբոքել դրանք և, ինչպես ասում են, յուղ չլցնել կրակին, այլ բոլոր հակասություններն ու վեճերը ուղղորդել դեպի քաղաքակիրթ ու բանական քննարկումներ, վերլուծություններ և բանավեճեր։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշտապես հանդես է եկել խոսքի ազատության և կարծիքների ազատ արտահայտման սկզբունքի պաշտպանության դիրքերից։ Սակայն, դա չի նշանակում , որ այդ ազատությունները պետք է վերածել ապատեղեկատվության գործիքի, ատելության խոսքի, անձնական թշնամանքի կամ միմյանց սևացնելով ու վարկաբեկելով՝ իրար հետ հաշիվներ մաքրելու միջոցի։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ քաղաքական այս թոհուբոհում կարող են կողմնորոշվել հենց ձեր խոսքով, պահվածքով, բարեխղճությամբ։

Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է անում Հեռարձակողներին ապահովել հրապարակված տեղեկության ճշգրտությունը, անկողմնակալությունն ու բազմակարծությունը, ցուցաբերել ազնվություն՝ տեղեկությունները հավաքելու մեթոդներում, բացառել սոցիալական կարգավիճակի, անձի կամ խմբի որևէ այլ հատկանիշի հիմքով խտրականությունը։

Հանձնաժողովը նաև հիշեցնում է, որ լիցենզիա ստացած Հեռարձակողները պետք է հետևեն լիցենզիոն հայտով ստանձնած պարտավորություններին, որոնց խախտումները կարող են հանգեցնել օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառմանը»։