Հինգշաբթի Հնդկաստանը մեկ օրվա ընթացաքում նոր սերնդի «երկիր-երկիր» հրթիռի երկրորդ փորձարկումն է իրականացրել: Այս մասին հայտնել է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ «Այսօր Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Pralay հրթիռը, որը կարող է թիրախին հասնել 150-ից 500 կմ հեռավորության վրա: Սա մեկ օրվա ընթացքում երկրորդ հաջող հրթիռային փորձարկումն է»,- հայտնել են աղբյուրները։ Հաղորդվում է, …